Heartland: Eurasian review of geopolitics պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի բարեկամներն ու թշնամիները» քարտեզը` այն «Օբամայի գիշերային սարսափ» անվանելով:

Ինչպես հայտնում է «Վոեննոե օբոզրենիե» կայքը, քարտեզում նշված են Մոսկվայի էքսպանսիոնիստական հակումները:

Պարբերականի կարծիքով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը գաղտնի ծրագիր ունեն` «Նախագիծ Ռուսաստան» անունով, եւ այն հետեւողականորեն կյանքի են կոչում: Այդ նախագծի նպատակն է «Ռուսական միության» ստեղծումը, Ռուսաստանի կազմում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ինտեգրումը:

Ըստ այդ ծրագրի` «Ռուսական միության մեջ պետք է մտնեն Ուկրաինայի մի մասը` Արեւելյան Ուկրաինան եւ Ղրիմի թերակղզին, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը:

«Ռուսական միության» թշնամիներ են անվանվել Լեհաստանն ու Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան: Երկրորդ պլանի թշնամիներն են Շվեդիան, Ռումինիան եւ Վրաստանը: