Այսօր` մարտի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 17-ին կայացած հանրահավաքի արդյունքները, ինչպես նաեւ գալիք ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: