Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե իր երկիրը բախվել է երկրի կայուն զարգացումը խաթարելուն միտված «լայնածավալ դավադրության» հետ:

Ասադը ելույթ է ունեցել Սիրիայի խորհրդարանում: Նրա խոսքով, Սիրիայում, որտեղ մի քանի շաբաթ զանգվածային հուզումներ են ընթանում, «երկրի միասնության փորձարկումներ» են ընթանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միեւնույն ժամանակ Բաշար Ասադը խոստովանել է, որ երկրի ղեկավարությունը «չի արդարացրել ժողովրդի ակնկալիքները»: Նա, սակայն, խոշոր բարեփոխումների խոստումներ չի տվել:

Նշենք, որ նախօրեին հրաժարական էր տվել Սիրիայի կառավարությունը: Բռնությունների արդյունքում Սիրիայում 60 մարդ էր մահացել: