Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիան որեւէ դիմում- բողոք չի ստացել Երկրպագուների համառուսաստանյան միավորումից` Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպի հետ կապված: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, նշելով, որ դիմումը ստանալու դեպքում ֆեդերացիայի ղեկավարությունը կքննարկի եւ կորոշի` ինչ պատասխան տալ դրան:
Հիշեցնենք, որ, ըստ ռուսաստանյան մամուլի, Երկրպագուների համառուսաստանյան միավորումը պաշտոնապես դիմել է Ռուսասստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որոնց հետեւանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել ստադիոն:
Կազմակերպությունն այդ միջադեպերի, նաեւ խաղից առաջ գրանցված մարդկային կուտակումների մեղավոր է համարում հանդիպման կազմակերպիչներին եւ պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզաբանել բացթողումները եւ քննարկել պաշտոնական ներողության ու տուժած երկրպագուներին փոխհատուցելու հնարավորությունը:




























