«Սովետսկի սպորտի» հետ զրույցում Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ Եվրոպայի առաջնության Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպումը հունիսի 4-ին կանցկացվի Սանկտ Պետերբուրգում:
«Խոսելով ընտրական խմբի մասին` ուզում եմ կրկնել, որ չորս արտագնա խաղում երեք հաղթանակ ենք տարել: Դա լավ արդյունք է: Այժմ չորս հանդիպում տանն ենք անցկացնելու, իսկ այստեղ պատերն էլ են օգնում: Հաղորդում եմ ձեզ, որ հունիսի 4-ին Հայաստանի հետ խաղում ենք Պիտերում: Մենք գերազանց հեռանկարներ ունենք: Մենք ավելացնում ենք խաղից խաղ: Հայաստանի հետ խաղը հետաքրքիր էր: Այո, եզրափակող դրվագներում մենք հաջողություն չունեցանք, սակայն տղաների ցանկությունը հսկայական էր: Վստահ եմ, որ Պետերբուրգում Հայաստանի հետ խաղում մենք շատ ավելին կանենք: Վստահ եմ` կլինեն գոլեր: Եթե Երեւանում մեկ գնդակ խփեինք` կհաղթեինք խոշոր հաշվով»,- ասել է Ֆուրսենկոն:




























