Lockheed Martin կորպորացիան Artemis ծրագրի շրջանակում դեպի Լուսին թռիչքների համար նախատեսված Orion տիեզերանավերի կառուցման մասին պայմանագիր կկնքի: Այս մասին հայտնում է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ):

«Այդ պայմանագիրը կապահովի Orion-ի արտադրությունն առաջիկա 10 տարվա համար, այն ցույց կտա դեպի Լուսին երկարաժամկետ ներկայություն հաստատելու ՆԱՍԱ-ի հակվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Lockheed Martin-ը պարտավորվել է առնվազն 6 կամ առավելագույնը 12 տիեզերանավ կառուցել մինչեւ 2030-ի սեպտեմբերի 30-ը: Ըստ պայմանագրի «Artemis 3–5» առաքելության համար Orion առաջին 3 տիեզերանավերի կառուցումը գնահատվում է 2,7 մլրդ դոլար: «Artemis 6–8» առաքելության համար եւս 3 տիեզերանավ գնահատվում է 1,9 մլրդ դոլար, ՆԱՍԱ-ն դրանք կպատվիրի 2022-ին: 

Այդ տարվա մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՍԱ-ից պահանջել էր ամեն գնով ամերիկացիների ուղարկել Լուսին մինչեւ 2024 թվականը: Մայիսի կեսերին նա խոստացել էր այդ նպատակով հավելյալ 1,6 մլրդ դոլար հատկացնել: Թրամփը հայտնել էր, որ մտադիր է ճշգրտումներ կատարել բյուջեում եւ հավելյալ միջոցներ տրամադրել, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա տիեզերք վերադառնալ: