Բրիտանացին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել գիրոսկոպով՝ բաց խցիկով փոքր ինքնաթիռով:
Ջեյմս Քեթչելլը թռչել է 24 000 ծովային մղոն: Կիրակի նա վայրէջք է կատարել Հեմփշիրի օդանավակայանում:
Գիրոսկոպի թռիչքի հեռվությունը կազմել է ընդամենը 700 ծովային մղոն, առավելագույն արագությունը՝ 70 հանգույց: Քեթչելլը հատել է մայրցամաքային Եվրոպան եւ Ռուսաստանը, ապա Կանադայի եւ Միացյալ Նահանգների սահմանը, թռչել Գրենլանդիայի եւ Իսլանդիայի երկնքում եւ վերջին անգամ կանգ առել Ֆարերյան կղզիներում:
«Շատ զարմանալի տեսարժան վայրեր տեսա վերջին 6 ամսում»,- ասել է նա:
Դա Ջեյմսի միակ արկածը չէ. նա հասցրել է նավակով կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը, բարձրանալ Էվերեստն ու հեծանիվով 18 000 մղոն անցնել ամբողջ աշխարհով մեկ:
Գիրոսկոպով ճանապարհորդությունը նրան թույլ է տվել թռչնի թռիչքի բարձրությունից տեսնել ամբողջ աշխարհը:





























