Մոսկվայի մարզում հաճախակի են դարձել օտարերկրյա քաղաքացիների դեմ կատարվող հանցագործությունները:
«Որոշակի աճ է գրանցվել: Ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում 228 հանցագործություն է կատարվել, ինչը 89 դեպքով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- նշել է Մոսկվայի ոստիկանության ներկայացուցիչը:
2010թ. ընթացքում օտարերկրացիների դեմ ընդամենը 1,2 հազար հանցագործություն է կատարվել:





























