Ինդոնեզիայում ոստիկանությունն արցունաքաբեր գազ եւ ջրցաններ է օգտագործել նախաամուսնական սեռական հարաբերությունների արգելքի դեմ բողոքի ակցիան ցրելու համար, հաղորդում է AFP-ը:
Դրոշներով եւ պաստառներով ցուցարարները հավաքվել են Ջակարտայում եւ այլ քաղաքներում:
Երեքշաբթի օրենսդիրները քննարկել են օրենսդրության վերանայումը, որը քրեականացնում է նախաամուսնական սեռական հարաբերությունները, սահմանափակում է հակաբեղմնավորիչների վաճառքը, արգելում է նախագահին «վիրավորել» եւ խստացնում է աստվածանարգության մասին օրենքները: Քվեարկությունը նախատեսված էր երեքշաբթի, սակայն նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ է արել հետաձգել առաջարկվող փոփոխությունների ընդունումը հանրության արձագանքից հետո:
Առաջարկվող վերանայումները կարող են անդրադառնալ միլիոնավոր մարդկանց վրա, այդ թվում՝ հետերոսեքսուալ զույգերի վրա, որոնք կարող են բանտում հայտնվել մինչ ամուսնությունը սեռական հարաբերության համար:
Օրինագիծը չեղարկելու մասին օնլայն խնդրագիրը կես միլիոն ստորագրություն է հավաքել, հարյուր հազարավոր մարդիկ սոցցանցերում հայտնել են իրենց դժգոհությունը:





























