Թբիլիսիում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պոլիէթիլենային փաթեթում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա-online»-ը, դեպքի վայր ժամանած սակրավորները ավարտել են աշխատանքը, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Ժամը 13-ի սահմաններում Թբիլիսիի «Կլոր այգու» մոտ պոլիէթիլենային փաթեթ էին նետել չպարզված մեքենայից: Բնակիչները կասկածել էին, որ դա պայթուցիկ սարք է եւ ոստիկանություն էին կանչել:





























