Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` մարտի 31-ին Երեւանում Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-ռեյի հետ քննարկել երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու խնդիրները:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին սերտացել են, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակով տարբեր փոխայցելությունները, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը:
Միշելին Կալմի-ռեյն իր հերթին նշել է, որ Շվեյցարիան շնորհակալ է Հայաստանին` հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացում իրեն միջնորդի դեր վստահելու համար: Նա ասել է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական մեծ համարձակություն են դրսեւորել` նախաձեռնելով եւ ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարելով Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում` բարձր է գնահատել այդ երկրի ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Միշելին Կալմի-Ռեյը նշել է, որ Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին` իրականացնելով միջնորդական գործունեություն տարբեր երկրների միջեւ:





























