Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ զգացմունքները, որոնք մարդիկ կապում են որոշակի գույների հետ, կախված են հարցվածների ազգությունից։

Կանաչում եք դուք նախանձից կամ կապտում եք տխրությունից՝ կախված է ձեր ազգությունից։ Այսպիսի եզրահանգման է եկել տարբեր երկրներից գիտնականների թիմը, որի անդամները հարցում են կատարել Չինաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից 711 մարդկանց շրջանում, հայտնում է Science-ը։

Կամավորներին առաջարկվել է անվանել իրենց զգացմունքները, որոնք նրանց մոտ առաջացնում են տարբեր գույները։ Եղել են ընդհանուր զգացողություններ․ կարմիրի հետ նրանք կապել են սերը, հաճույքը, նաեւ՝ զայրույթը, ցասումը, իսկ սեւը բոլոր հարցվածները կապել են տխրության հետ։ Շագանակագույնը  Գերմանիայում ամենաշատ տհաճությունն է առաջացրել՝ համեմատած մնացած երկրների հետ, իսկ դեղինը եւ մանուշակագույնը միայն Հունաստանում են բացասական գնահատական ստացել։