Ավստրալացի օրենսդիրները կողմ են քվեարկել մարիխուանայի լեգալացմանը երկրի մայրաքաղաք Կանբերայում եւ նրա արվարձաններում, տեղեկացնում է CNBC-ը։

Օրենքը թույլ է տալիս պահել, օգտագործել եւ մշակել ոչ մեծ քանակությամբ կանեփ Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում (ԱՄՏ), որտեղ գտնվում է Կանբերա քաղաքը։ ԱՄՏ-ն առաջին նահանգն է կամ տարածքն Ավստրալիայում, որը լեգալացրել է թմրախոտը։

Նոր օրենսդրության համաձայն՝ 18-ից բարձր տարիքի մարդկանց թույլ կտրվի ունենալ մինչեւ 50 գրամ մարիխուանա, ընդ որում՝ յուրաքանչյուր տնային տնտեսության թույլատրվում է աճեցնել կանեփի չորս թուփ։

Մարիխուանան չի կարելի օգտագործել երեխաների հետ եւ աճեցնել այն հանրային այգիներում։

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 31-ից։