Անգլիայում մետաղադեդեկտորի սիրահարը արծաթե մետաղադրամների գանձ է հայտնաբերել, որը, ենթադրաբար, 1000 տարեկան է եւ գնահատվում է 60 հազար դոլար:
50-ամյա Դոն Քրոուլին 99 մետաղադրամ է հայտնաբերել իր նոր հողամասեր առաջին անգամ այցելելիս: Նրա խոսքով՝ դաշտում մետաղադեդեկտորով զբոսնելիս այն ուժգին ազդանշան է արձակել, եւ Դոնը փորել հանել է մետաղադրամները:
Նա ընդհանուր գտել է 81 պեննի եւ 18 հատված կես պեննի: Աճուրդի տունը մետաղադրամները թվագրել է մ.թ. 997-1003 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածով:
Մետաղադրամները տեղափոխվել են Բրիտանական թանգարան, որտեղ նույնականացվել են որպես Էթելրեդ II թագավորի տիրակալման տարիների արծաթե կոպեկներ, որը երկրում իշխել է 978-1016 թվականներին:





























