Համերգը Բեյրութի գեյ-պրայդի հովանու ներքո չեղարկվել է Լիբանանի կրոնական հաստատությունների ճնշմամբ, տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով կազմակերպիչներին։
Առաջին գեյ-պրայդը Բեյրութում տեղի է ունեցել 2017 թվականին, բայց սահմանափակվել է համաժողովներով եւ աշխատաժողովներով։ Այս տարի բացումը պետք է տեղի ունենար մայրաքաղաքի ամենահանրահայտ վայրերից մեկում։
«Կրոնական հաստատությունները կոչ են արել չեղարկել համերգը՝ այն կապելով միասեռական ամուսնությունների, անառակության եւ անբարոյության քարոզչության հետ»,- ասվում է կազմակերպիչների հայտարարությունում։
Նրանք հայտարարել են, որ միջոցառումների ժամանակացույցն ամբողջովին դադարեցվել է մինչեւ հետագա ծանուցում։
Լիբանանի նախկին մեծ մուֆթին, երկրի բարձրագույն կրոնական գործիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել իշխանություններին արգելել միջոցառումը Բեյրութում։




























