Ֆինանսական համակարգի հայաստանյան փորձի, առեւտրային բանկերի կողմից իրականացվող մանրածախ առեւտրի գործընթացների, կորպորատիվ կառավարման արդյունավետ կազմակերպման, ռիսկերի կառավարման փորձի ուսումնասիրման նպատակով սեպտեմբերի 24-ից 27-ը ՀՀ ԿԲ են այցելել Ուզբեկստանի ազգային բանկի եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ ՈՒԿԲ նախագահի տեղակալ Բոտիր Զախիդովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հանդիպումներ են տեղի են ունեցել եւ ունենալու Ամերիա, ՎՏԲ-Հայաստան, ԱյԴի եւ Արարատ բանկերում, ինչպես նաեւ ArCa եւ ACRA կազմակերպություններում:



























