Գերմանիայի ոստիկանությունը Քյոլնում ձերբակալել է 25-ամյա տղամարդու, որը մտադիր է եղել ապրիլի 2-ին ահաբեկչություն իրականացնել Դորտմունդի 80 հազարանոց ստադիոնում` Բորուսիա - Հանովեր խաղի ժամանակ: Գերմանական ARD հեռուստաալիքը հաղորդում է, որ ստադիոնում հայտնաբերվել է մի քանի պայթուցիկ սարք: Եվս երեք ռումբ ոստիկանները գտել են երիտասարդի բնակարանում: Հարցաքննության ժամանակ Գերմանիայի քաղաքացին իսլամիստական բնույթի հայտարարություններ է արել:
Դորտմունդի ստադիոնում այս տարի կայացած 13 խաղերին միջինը 78 հազար մարդ է ներկա եղել յուրաքանչյուր հանդիպմանը:




























