Պիցերիաների ավստարալական ցանցը որոնում է սխտորի հաց համտեսողի: Նրան կվճարեն ժամը 20 դոլար ցանցի մասնաճյուղերում սխտորի հացը համտեսելու համար, փոխանցում է CNN-ն: 

Ընդ որում՝ ընկերությունն է վճարում Ավստրալիայում թռիչքները, հյուրանոցում իջեւանելը եւ պիցցայով լանչը:

Կատարյալ թեկնածուն պետք է զգա «խրթխրթոցի եւ փափկության կատարյալ հարաբերակցությունը», ունենա «աշխատանքային համային ռեցեպտորներ» եւ «գոնե մեկ անգամ մատները վառի՝ հնարավորություն չունենալով սպասել սխտորի հացի հովանալում»: Համտեսողը, հացից բացի, հնարավորություն կունենա համտեսելու ճաշատեսակները, որոնք հանրությանը դեռեւս չեն ներկայացվել:

Ըստ ընկերության՝ սխտորի հացը ցանցում ամենահանրահայտ մթերքն է: Անցյալ տարի Domino's Australia-ն Սխտորի ազգային օրը վաճառել է գրեթե 42 հազար սխտորի հաց: