Ստորգետնյա անձավների թունելներում կատարված պեղումների ժամանակ հետազոտողները միլիոնավոր կենդանիների՝ հիմնականում շների եւ բորենիների մնացորդներ են գտել։ Նրանցից շատերը, երեւում է, ապրել են ընդամենը մի քանի օր, ինչից հետո սպանվել եւ մումիացվել են։
«Շնային անձավները», ինչպես դրանց անվանում են, թվագրվում են մ.թ.ա. 747-730 թվականներին։ Դրանք կառուցվել են ի պատիվ բորենու գլխով պատկերվող մեռյալների եգիպտական Անուբիս աստծո։
Մասնագետների գնահատականներով, այդ անձավներում ննջում են 8 մլն շներ։
Գտածոները ցույց են տալիս, որ այդ շները ուղղակի զոհեր չեն եղել։ Կենդանիների մումիացումը եգիպտացիների կողմից դիտվել է որպես բարեպաշտ գործողություն, իսկ շները՝ միջնորդ հավատացյալների եւ աստվածների միջեւ։





























