Բուլղարիայում հնագույն գերեզմանատանը պեղումների ժամանակ սպորտային ֆանատի մնացորդներ եւ 1800-ամյա հնության գլխի ձեւով անոթ է հայտնաբերվել, հաղորդվում է Live Science-ը:
Անոթը, հավանաբար, նախատեսված է եղել կոսմետիկ միջոցների պահպանման համար: Այն հայտնաբերվել է երկրի հարավ-արեւելքում, որը հնում եղել է Թրակիայի տարածք եւ ներառել է ժամանակակից Բուլղարիայի, Հունաստանի եւ Թուրքիայի տարածքները:
Պնձե անոթն ունի այծի մորուքով եւ կոտրված քթով տղամարդու գլխի ձեւ՝ ինչ-որ գիշատչի, հավանաբար, պանտերայի կամ ընձառյուծի մորթուց պատրաստված գլխարկով:
Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Archaeology պարբերականի էջերում:
Հետազոտության մեջ նշվում է, որ ըմբիշների կամ բռնցքամարտիկների գլխի ձեւով անոթներ հաճախ հանդիպել են Հռոմեական կայսրության տարածքում:
Տվյալ դեպքում գլխարկը խորհրդանշում է Նեմեյական առյուծը՝ հին հունական դիցաբանության առասպելական էակ, որին հաղթեց Հերակլեսը:
Մյուս գտածոն պատկերում է սպորտային ֆանատի՝ 35-40 տարեկան տղամարդու:





























