Ատլանտյան օվկիանոսում «Լորենցո» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ կատեգորիայի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի՝ Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնին (NHC):

«Լորենցո»-ն հինգերորդ կատեգորիայի փոթորիկ է Սաֆիրա Սիմփսոնի սանդղակով: Ինտենսիվության տատանումները հնարավոր են կիրակի օրվա ընթացքում: Ըստ կանխատեսումների՝ թուլացման միտումը կնկատվի կիրակի երեկոյան: Այդուհանդերձ, ակնկալվում է, որ «Լորենցո»-ն կդառնա հզոր փոթորիկ, երբ մոտենա Ազորյան կղզիներին մի քանի օր անց, ասվում է NHC հայտարարության մեջ: