Հունական Լեսբոս կղզու գերբնակեցված ճամբարում բողոքի ցույցեր իրականացնող միգրանտները հրդեհներ են կազմակերպել, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Ոստիկանությունն ու իշխանությունները հայտարարում են, որ նախնական տվյալներով՝ կա երկու զոհ Մորիա ճամբարում:
Բողոքող միգրանտները պահանջում են մայրցամաք տեղափոխել նրանց:
Ինչպես հայտնել է գործակալությանը Լեսբոս կղզու ղեկավար Սթրատիս Քիթելիսը, կա տեղեկություն մոր եւ երեխայի սպանության մասին:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի հունական գրասենյակը թվիթերյան գրառում է կատարել Լեսբոս կղզում մոր եւ երեխայի մահվան վերաբերյալ:
Ներկայումս Լեսբոս կղզում փախստականների ճամբարում բնակվում է շուրջ 12 000 միգրանտ՝ չնայած ճամբարը նախատեսված է 3 000 մարդու համար:





























