Հոլանդական Ուտրեխտ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է գողի՝ իր թութակի հետ միասին։ Փետրավոր բանտարկյալի հետ լուսանկարը հայտնվել է Instagram-ի հաստատության էջում, հայտնում է Lenta-ն։
Ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ սեպտեմբերի 26-ին խանութի թալանման մասին հաղորդագրություն ստանալուց հետո մեկնել են դեպքի վայր, որտեղ նրանց հաջողվել է տեղում ձերբակալել գողին։ Հանցագործի ուսին թութակ է նստած եղել։
Երբ գողին իր թութակի հետ միասին տարել են մեկուսարան, իրավապահները հասկացել են, որ թռչունի համար ոչ վանդակ ունեն, ոչ ազատ խուց։ Կալանավորվածի հետ խորհրդակցելով՝ նրանք թութակին տիրոջ խցում են տեղավորել։ Թութակի համար ջուր եւ սպիտակ հաց են բերել։





























