Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻՖԱ-ում եւ ՈւԵՖԱ-ում դադարեցվել է: Համաշխարհային ու եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունն այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում էր մինչեւ 2011թ. ապրիլի 1-ն ընտրել մեկ նախագահ: Այժմ Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում են երեք համանախագահներ, որոնք ներկայացնում են երկրի երեք ազգությունների` բոսնիացիների, սերբերի եւ խորվաթների շահերը:

Այժմ երկրի ակումբներն ու հավաքականները չեն կարողանա մասնակցել միջազգային մրցումներին:

ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն պատրաստ են քննարկել իրավիճակը եւ լուծումներ գտնել: