Բնապահպանական խնդիրներով մտահոգ տասնվեցամյա շվեդուհի Գրետա Տունբերգը, որ անընդհատ դատապարտում է համաշխարհային առաջնորդներին եւ դարձել է մեմ, որից արդեն հնարավոր չէ խուսափել, աննկատ չի մնացել Առնոլդ Շվարցենեգերի կողմից, հայտնում է RG-ը։
TeslaRati-ն հայտնում է, որ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը էկոակտիվիստուհուն էլեկտրամոբիլ է նվիրել, որովհետեւ կարծում է, որ այդքան ջանասիրաբար շրջակա միջավայրի համար պայքարող դեռահաս լեդիին վայել է հենց այդպիսի ավտոմեքենայով տեղափոխվել։
Դերասանի մամուլի քարտուղարը հաստատել է, որ նա իրոք դեռահասին Tesla Model-3 է նվիրել, որպեսզի նա առավելագույնս հարմար կարողանա շրջել ԱՄՆ-ում եւ Կանադայում, որտեղ բոլորին հայտնի երեխան պետք է մասնակցի մի շարք «կարեւոր բողոքի ցույցերի»։ Ընդ որում, մեքենան կվարի անձնական վարորդը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները ենթադրել էին, որ Առնին Գրետային, որի հետ ծանոթացել էր Վիեննայում միջոցառման ժամանակ, կնվիրի իր սիրելի Hummer-ը։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Տունբերգը ՄԱԿ ԳԱ նիստի ժամանակ կլիմայական խնդիրների հարցով դիմել էր համաշխարհային առաջնորդներին։ Եւ հիմա բոլորն անխտիր նրան ողջունում են։





























