Այս տարվա սեպտեմբերին կազմակերպվող Ֆրանկֆուրտի ավտոսրահի կազմակերպիչները ստիպել են ավտոարտադրող ընկերություններին հրաժարվել սեքսուալ կանանցից։ IAA-ի ( Internationale Automobil-Ausstellung) ներկայացուցիչների խոսքով, կիսամերկ թոփ մոդելները, որոնք հիմնականում ավտոշոուի ժամանակ կանգնում են մեքենաների կողքին, շեղում են այցելուների ուշադրությունը, եւ խանգարում ընկերության ներկայացուցչին ներկայացնելու այս կամ այն ավտոմեքենայի տեխնիկական հնարավորությունները։
Բացի այդ, վերջին տարիներին ավտոսրահների կազմակերպիչների հասցեին հսկայական քանակությամբ բողոքներ են եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից: Նրանց խոսքով, այն հանգամանքը, որ ընկերությունները ընտրում են կիսամերկ կանանց եւ շահագործում սեքսուալության թեման, խոսում է կանանց նկատմամբ խտրականության մասին։
Այս քննադատություններից խուսափելու համար Ֆրանկֆուրտի ավտոսրահում մեքենաների կողքին կլինեն ոչ միայն կանայք, այլեւ` տղամարդիկ: Ընդ որում, նրանց հարաբերակցությունը պետք է լինի 50/50:





























