Նյու Յորքի իշխանությունները արգելք են սահմանել՝ ուղղված խտրականության դեմ պայքարին, որով ԱՄՆ քաղաքացիություն չունեցող քաղաքացիներին առնչվող «ապօրինի միգրանտ» բառակապակցության գործածումը կպատժվի տուգանքով, հայտնում է CNN-ն:
Հայտի է դարձել, որ արգելքը խախտողներին սպառնում է մինչեւ 250 հազար դոլար տուգանք:
Հաղորդվում է, որ այս միջոցառումը կտարածվի հասարակական վայրերի աշխատողների, գործատուների, ինչպես նաեւ բնակարանների վարձույթով զբաղվողների վրա:
Նորամուծության համաձայն՝ մարդկանց չի կարելի արգելել շփվել մայրենի լեզվով:
Դրանից բացի, արգելվում է քաղաքացիների նշված կարգի դեմ գանգատ ներկայացնել միգրացիոն ծառայություն:




























