Թուրքիայի կառավարությունը կարգելի երկրում էլեկտրոնային սիգարետների վաճառքը, ասել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, տեղեկացնում է Vesti-ն։

«Էլեկտրոնային սիգարետների վաճառքը եւ ներմուծումը կարգելվեն։ Մենք նման օրենք ենք պատրաստում»,- ասել է Կոջան։

Այժմ մոտ 27 երկիր արգելել է էլեկտրոնային սիգարետները եւ նիկոտինի գոլորշու առաջացման համակարգերը։

Դրանց մեջ են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կոլումբիան, Մեքսիկան, Պանաման, Ուրուգվայը, Բելգիան, Կանադան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսրայելը։

Արգելքին կարող է միանալ ԱՄՆ-ը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգ է վեյփ օգտագործողների շրջանում թոքերի հիվանդությունների բռնկմամբ, որը հանգեցնում է ծանր հետեւանքների, ներառյալ կոման եւ մահը։

Հիվանդությունների պատճառը կարող է լինել վեյփերի համար հեղուկներում վիտամին Е-ի բարձր պարունակությունը յուղի տեսքով։ Տաքանալիս այդ վիտամինը կարող է մահացու միացությունների գոյացման պատճառ դառնալ։