Բոդենյան լճի (Կոնստանց լիճ) հատակին հայտնաբերվել է նեոլիթյան 5500 տարեկան հուշարձան, հայտնում է Daily Mail-ը։ Այն արդեն անվանել են շվեյցարական Սթոունհենջ, որը մասամբ է ճշմարիտ՝ Բոդենյան լիճը ողողում է երեք երկրների՝ Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի ափերը։ Հուշարձանը հաջողվել է հայտնաբերել լճի հատակի լուրջ հնագիտական ուսումնասիրությունից հետո, քարերը տիղմով եւ ստորջրյա նստվածքներով են պատված եղել։

Հնագետները կարծում են, որ նեոլիթի ժամանակաշրջանում այս քարերը տեղակայված են եղել լճի ափին կամ ծանծաղուտում։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ նպատակով են դրանք դասավորվել։ Նման կառույցները կարող էին գերեզմանաբլուրներ, սահմաններ կամ խաչմերուկների ցուցանակներ լինել։