Գերմանական «Ֆրանկֆուրտ Լայոնս» հոկեի ակումբը անսովոր կերպով է նշել իր՝ Գերմանիայի առաջնության առաջին լիգա դուրս գալը։ Խաղից հետո հանդերձասրահում մարզիկներին անսովոր անակնկալ է սպասվել։ Մերկ աղջկա տեսքով  անակնկալի հեղինակը եղել է տեղական ռադիոկայանը, գրում է Bild թերթը։

Խաղից անմիջապես հետո վաճառքի գծով մենեջեր 21-ամյա ֆրանկֆուրտցի Սաբրինան հայտնվել է հանդերձասրահում, մերկացել եւ խաղացողների հետ ցնցուղ ընդունել։ Միասին  լոգանք ընդունելուց հետո Սաբրինան հայտարարել է, որ դա իր համար «մեծ փորձ» էր։ Թե ինչ փորձի մասին է խոսքը, նա չի կոնկրետացրել։

Տեսանյութը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ։