Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ապրիլի 1-ին հայտարարել է, թե ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել հրաձգությունը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Դրա համար, ըստ Ջալիլի, հարկավոր է կատարել մի քանի պայման, կառավարական զորքերը դուրս են գալիս Լիբիայի արեւմուտքի քաղաքներից, մարդիկ հնարավորություն են ստանում ազատ արտահայտել իրենց կարծիքը, իսկ բոլոր օտարերկրյա վարձկանները լքում են Լիբիան:
«Այդ պայմանների դեպքում մենք չենք առարկի հրադադարի կնքմանը»,- ասել է Ջալիլը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ռազմական գործողությունների շարունակման դեպքում ընդդիմության լրացուցիչ զենք կպահանջվի` կառավարական ուժերի դեմ հավասարը հավասարի կռվելու համար:
Կրակի դադարեցումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջներից են:





























