Կենդանիների համաշխարհային օրը, որ ամեն տարի աշխարհում նշվում է հոկտեմբերի 4-ին, հիմնադրվել է Բնության պահպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում, որն անցկացվել է 1931թ․՝ Ֆլորենցիայում, եւ նպատակ ունի մարդկության ուշադրությունը գրավել երկրագնդի մնացած բնակիչների վրա, հայտնում է Calend-ը։
Հոկտեմբերի 4-ն ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը հայտնի է որպես կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկոս Ասիզսկի հիշատակի օր։ Նա համարվում է կենդանիների պահապան։ Շատ երկրների եկեղեցիներ Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված պատարագներ են մատուցում կամ հոկտեմբերի 4-ին, կամ այդ ամսաթվին մոտ օր։




























