Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակչուհին նույն թիվն էր գրում վիճակախաղի տոմսերում եւ շահեց, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով UPI-ին։

63-ամյա Փամելա Վենդլանդը դստեր հետ մտավ The Jetty ռեստորան եւ ավտոմատից գնեց Keno վիճակախաղի մի քանի տոմս։ Փամելան խոստովանել է, որ շաբաթը մի քանի անգամ վիճակախաղի է մասնակցում, եւ գրել է միեւնույն՝ ինը թիվը։

Արդյունքում՝ ձեռք բերած տոմսը՝ թվերի 9-19-29-39-49-59-69-79 համադրությամբ, նրան 30 հազար դոլար բերեց։

Վենդլանդը որոշել է փողի մի մասը ծախսել հարսանքի 20-ամյակը նշելու համար, իսկ մնացած մասը բաժանել ընտանիքի անդամների միջեւ։