Գիտնականները հետազոտել են նախապատմական շնաձկան քարացուկները, որոնք հայտնաբերվել են Մարոկկոյում, եւ զարմացել հնագույն գիշատչի մարմնի արտասովոր կառուցվածքով, հաղորդում է Planet- today-ը՝ հղում կատարելով Proceedings of the Royal Society B-ին:

Խոսքը վերաբերում է մնացորդներին, որոնք պատկանում են Phoebodus ձկների երկու տեսակներին: Այդ շնաձկները բավականին տարածված էին Համաշխարհային օվկիանոսում երեք հարյուր վաթսուն միլիոն տարի առաջ:

«Առ այսօր մենք չենք ունեցել Phoebodus ցեղատեսակի ներկայացուցիչների ատամները, ինչը թույլ չեն տվել եզրակացություններ անել շնաձկների կառուցվածքի մասին: Այժմ, երբ մենք ունենք գանգի քարացած մնացորդները եւ անգամ ամբողջական կմախքը, մենք կարողացել ենք ուսումնասիրել հնագույն ստորջրյա գիշատիչներին ինչպես հարկն է»,-պատմել է Շնաձկների ուսումնասիրման խաղաղօվկիանոսյան կենտրոնի աշխատակից Դեւիդ Էբերտը: