Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել տունը, որը առասպելի համաձայն, կառուցվել էր Վիլհելմ Նվաճողի տիկին Մաթիլդա Ֆլանդրիացու համար, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Travel and Leisure-ին: Ընդունելությունների համար սենյակ, ճաշասենյակ եւ ձմեռային այգի ունեցող առանձնատան արժեքը կազմում է 1.2 մլն դոլար: Տան հետ կցվում է լորդ Միֆ Հուքի տիտղոսը, որը շնորհվել էր XIII դարում Ջան արքայի կողմից:

Համարվում է, որ տան առաջին տիրուհին Անգլիայի թագուհի եւ երկու թագավորներ՝ Վիլհելմի եւ Հենրիխի մայր Մաթիլդա Ֆլանդրիացին էր: Նա առաջին թագուհին էր, որը թագադրվել էր Վեսթմինստրում 1068 թվականին: