Ռեալը հաստատել է, որ Քրիշտիանու Ռոնալդուն, Մարսելոն եւ Քարիմ Բենզեման վնասվածքների պատճառով չեն մասնակցի ապրիլի 2-ին կայանալիք Իսպանիայի առաջնության հերթական տուրի Խիխոնի Սպորտինգի հետ հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեծ է համարել հավանականությունը, որ նրանք չեն կարողանա մասնակցել նաեւ Տոտենհեմի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը: Երկարատեւ դադարից հետո ապաքինվել է եւ կազմ է վերադարձել Գոնսալո Իգուաինը: