Կլիմայական փոփոխությունների դեմ հանդես եկող ակտիվիստները փակել են Փարիզի առեւտրային կենտրոնը, տեղեկացնում է Associated Press-ը։

Xtinction Rebellion ընկերության հարյուրավոր ընդվզողներ միավորվել են «դեղին բաճկոնների» շարժման մի քանի անդամների հետ եւ ներխուժել «Italie Deux» առեւտրային կենտրոնի տարածք Ֆրանսիայի մայրաքաղաքի հարավում։

Ցուցարարները փակել են առեւտրային կենտրոնի դռները։ Արդյունքում՝ խանութները փակել են իրենց դռները գնորդների առջեւ։

Նշվում է, որ ցուցարարները տանում են պաստառներ՝ «արմատական էկոլոգիայի եւ կապիտալիզմի մահվան» մասին կոչերով։

Առեւտրային կենտրոնի փողոցում հավաքվել են տասնյակ ոստիկաններ, որոնք հետեւում են բողոքի ցույցի ընթացքին։