Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք` ուղղված ֆուտբոլային հանդիպումների ժամանակ խուլիգանության դեմ պայքարին: Այժմ Թուրքիայի ստադիոններում ռասիստական բնույթի վանկարկումների, պաստառների նաեւ հայհոյանքի համար նախատեսված է մինչեւ երկու տարվա ազատազրկում, տրիբունաներ զենք, սուր առարկաներ անցկացնելու եւ ֆայերներ օգտագործելու համար նախատեսված է մինչեւ մեկ տարվա ազատազրկում:
Պայմանավորված հանդիպումների, խաղացողների եւ թիմերի կաշառման համար նախատեսված է մինչեւ 12 տարվա ազատազրկում, հաղորդում է AP-ն:



























