Հնագետներն Ավստրալիայում հայտնաբերել են պտերոզավրի ավելի վաղ անհայտ տեսակի կմախքի մասերը. պտերոզավրերն ունակ էին հատել ամբողջ մայցամաքները, հաղորդում է Fox News-ը:

Արժեքավոր գտածոն հայտնաբերվել էր Քվինսլենդ քաղաքի երկաթի հանքում:

Սողունի թեւերի բացվածքը կազմել է շուրջ 4 մետր: Գիտնականների գնահատմամբ՝ նախապատմական պտերոզավրն ապրել է շուրջ 90 մլն տարի առաջ:

Գիտնականների խոսքով՝ պտերոզավրի այդ տեսակը տարբերվում է ատամների կառուցվածքի եզակի բնութագրիչներով, ինչը թույլ է տալիս առանձնացնել նրան որպես առանձին տեսակ: