Daimler գերմանական խոշորագույն ավտոարտադրողը բախվել է խնդրի հետ. երկրի ռեգուլյատորը կասկածել է ընկերության կողմից արտադրված Mercedes-Benz Sprinter հանրահայտ ֆուրգոնների էմիսիայի հայտարարված մակարդակի մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում կատարելով Bild թերթին, վարչությունից ընկերությանն ուղարկվել է գրավոր նախազգուշացում այն մասին, որ վնասակար արտանետումների մակարդակի չափման համապատասխան ստուգման արդյունքները կարող են առնչվել 260 000 սպրինտերների, որոնք վաճառվել են մինչեւ 2016 թվականը:

Daimler ընկերությունը հաստատել է dpa գործակալությանը, որ ռեգուլյատորը նշանակել է լսումներ այդ խնդրի շուրջ:

Մեկ ամիս առաջ ընկերությունն արդեն տուգանվել էր 870 մլն եվրոյի չափով. այդ ժամանակ դատախազությունը վճռել էր, որ, ըստ վկայագրման, ընկերության դիզելային ավտոմեքենաների էմիսիայի մակարդակը չի համապատասխանել ռեգուլյատորի պահանջներին: