Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը Վեստ Հեմի հետ հանդիպման առաջին կեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ չորս գնդակ ուղարկել դաշտի տերերի դարպասը: 14 րոպեում երեք գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին:
Վեստ Հեմ - Մանչեսթեր Յունայթեդ - 2:4 (2:0)
Նոուբլ, 11, 25 (երկուսն էլ` 11մ) - Ռունի, 65, 73, 79 (11մ), Էրնանդես, 84





























