Դեպի Ճապոնիա է շարժվում «Հագիբիս» թայֆունը, որն իր հզորությամբ համադրելի է 1958 թվականին երկիրը պատուհասած «Իդա» թայֆունին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնի է, «Իդայի» ժամանակ զոհվել էր ավելի քան 1,2 հազար մարդ:

Ըստ տեղեկությունների՝ «Հագիբիսը» Տոկայ կամ Կանտո շրջան կհասնի ուրբաթ՝ հոկտեմբերի 11-ին: Հաղորդվում է, որ դա տեղի կունենա երեկոյան:

Սպասվում է, որ մեկ օր հետո տարերքը կուղղվի հյուսիս-արեւելք՝ Տոհոկու շրջան:

Օդերեւութաբանների տվյալներով՝ թայֆունը կբերի ուժգին քամի եւ ռեկորդային ուժեղ անձրեւներ: Սրա հետ կապված օդերեւութաբանները նախազգուշացնում են փոթորիկների, սողանքների, ինչպես նաեւ ջրհեղեղների վտանգի մասին: