Դորտմունդում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 55 կգ քաշային կարգում գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականի առաջատար Ռոման Ամոյանը, որը կիսաեզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին եւ ոսկե մեդալի համար կգոտեմարտի Վուգար Ռագիոմի հետ, որը ներկայացնում է Ուկրաինան:
120 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեեւը կիսաեզրափակիչում պարտվեց թուրք Ռիզա Քայաալպիին եւ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:




























