Դորտմունդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ռոման Ամոյանը նվաճեց 55 կգ քաշային կարգի ոսկե մեդալը: Եզրափակիչում Ամոյանը 10:0 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Վուգար Ռագիմովին:

120 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Յուրի Պատրիկեեւը: Հայաստանին եւս մեկ բրոնզե մեդալ բերեց 84 կգ քաշային Արթուր Շահինյանը: