Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում սենսացիոն պարտություն կրեց Ռեալը, որը Մադրիդում ընդունել էր Խիխոնի Սպորտինգին: Առանց Ռոնալդուի, Մարսելոյի եւ Բենզեմայի Արքայական ակումբը պարտվեց 0:1 հաշվով: 79-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Կուեվասը:

Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 9 տարի չէր պարտվել սեփական խաղադաշտում: Ռեկորդային շարքն ընդհատվեց 150-րդ խաղում:

Իսպանիայի առաջնություն

30-րդ տուր

Ռեալ - Սպորտինգ - 0:1 (0:0)

Կուեվաս, 79