Դորտմունդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Երկրորդ օրը Հայաստանը նվաճեց մեկ մեդալ: 96 կգ քաշային կարգում մինչեւ եզրափակիչ հասավ Արթուր Ալեքսանյանը, սակայն վճռական գոտեմարտում 0:2 հաշվով պարտվեց բելառուս Տիմոֆեյ Դեյնիչենկային:
74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ռոման Վլասովին:




























