Թուրքիայում «Աթաթուրքական հետազոտական միության» նախագահ Թանսել Չոլաշանը ահազագնել է Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրների մասին` շեշտելով հայական եւ քրդական հարցերը:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին` պնդելով, թե պետք է «ազատագրական» պատերազմի պատրաստվել:

«90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական:  Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ Քրդական հարցը, բայց դրանից բացի ցանկանում են թուրքերին տնտեսապես ոչնչացնել: Այնպիսի մի իրավիճակի է հասցվել երկիրը, որ բոլոր գործարանները փակվել են, բոլորը փողոցում են, գործազրկությունը սովորական երեւույթ է դարձել»,-ասել է քեմալական գործիչը: