«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր ապրիլի 4-ին մեկնում է Բուլղարիա:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԲՀԿ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Բուլղարիա է մեկնում Բուլղարիայի վարչապետ, ԳԵՌԲ կուսակցության հիմնադիր Բոյկո Բորիսովի հրավերով: