2011թ. առաջին եռամսյակում Ադրբեջանը մոտ 2500 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից, նշված ժամանակահատվածում Ադրբեջանը 370 անգամ դիպուկահար հրացան է կիրառել, 93 անգամ` խոշոր տրամաչափի սպառազինությունը, այդ թվում` 45 անգամ «Սեւ նետ», 4 անգամ ՌՊԳ-7:

Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 4 հայ զինծառայող սպանվել է, 3-ը` վիրավորվել են: