Ապրիլի 5-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Ռեալ - Տոտենհեմ առաջին հանդիպմանը արքայական ակումբի կազմում կմասնակցեն Ռոնալդուն ու Մարսելոն, հաղորդում է Marca-ն:

Ֆուտբոլիստներն ամբողջովին չեն ապաքինվել վնասվածքից, սակայն Ժոզե Մոուրինյոն այլ ելք չունի, քանի որ երկրի առաջնությունում գրեթե կորցրել է չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունը: Մրցաշրջանը չձախողելու համար միակ տարբերակը Չեմպիոնների լիգայում առաջ գնալն է: